Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Նիկոլն էլ Միշիկի մոտ էր ընդդիմություն աշխատում

Նիկոլն էլ Միշիկի մոտ էր ընդդիմություն աշխատում
01.03.2024 | 18:36

Եթե ինչ-որ մեկը մտածում է, թե Նիկոլն ու Էդմոնը իրոք անհամաձայնություն ու խնդիրներ ունեն, ապա առնվազն քաղաքական միամիտ է։

Էդմոնին պատրաստում են առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլի համար ընդդիմություն լինելու։ Ու որպեսզի ժողովուրդը այլ՝ իրական ընդդիմադիրների նկատմամբ հավատ չունենա, պետք է կեղծ ընդդիմությունը հնարավորինս կոշտ քննադատի Նիկոլին։

Ժամանակին Սերժ Սարգսյանն էլ էր այդպես անում։ Նիկոլն էլ մի շրջան այդպիսի ընդդիմություն էր աշխատում Միշիկի մոտ։ Ի դեպ, Էդմոնն էլ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2222

Մեկնաբանություններ